Հուլիսի 23-ին Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա ամառային 32-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: ՄՕԿ-ի և կազմկոմիտեի համատեղ որոշմամբ պատվիրակությունները կունենան մեկական դրոշակակիր՝ մարզիկ և մարզուհի:
Հայաստանի դրոշակակիրներն են լինելու Հայաստանի հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, հայտնում է ՀԱՕԿ-ը: