Ինսայդեր Սայմոն Դուգլասը հայտնում է, որ «Էվերթոնի» կիսապաշտպան Բերնարդը կարող է տեղափոխվել ռուսական «Զենիթ»:
Ըստ աղբյուրի, 28-ամյա բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ կոնկրետ առաջարկ առայժմ չի եղել, իսկ լիվերպուլյան թիմը Բերնարդի հետ հույսեր չի կապում:
«Էվերթոնի» կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրած 18 խաղում բրազիլացին դարձել է 3 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն եվրո: