«Էվերթոնի» հարձակվող Բերնարդը կարող է հեռանալ թիմից: Ակումբի ղեկավարությունը պատրաստ է արդեն հունվարին բաժանվել ֆուտբոլիստից: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը՝ բրազիլացին 9 մլն ֆունտ է գնահատվում: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է «Ալ-Նասրը»:
Ընթացիկ մրցաշրջանում Բերնարդը բոլոր մրցաշարերում «Էվերթոնի» կազմում մասնակցել է 10 խաղի ու խփել 2 գոլ: Հարձակվողը նաև մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
28-ամյա բրազիլացու պայմանագիրն ավարտվում է 2022-ին: