Լրագրող Նիկոլո Շիրան հայտնում է, որ «Ռոմայի» կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտը մոտ է «Նիցցային» միանալուն:
Աղբյուրը հայտնում է, որ ակումբներն արդեն համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում:
Գործարքը կձևակերպվի վարձակալության պայմանագրի հիման վրա: «Նիցցան» կպահպանի 10 միլիոն եվրոյով ֆուտբոլիստին գնելու առաջնահերթ իրավունքը: