Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի «Ալաշկերտ»-«Շերիֆ» խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսին մասնակցեց նաև մեր թիմի ավագ Արտակ Գրիգորյանը։
«Պետք չէ թերագնահատել մրցակցին, որովհետև խաղում ենք մի մրցաշարում, որտեղ թիմերը իրենց առաջնությունների չեմպիոններն են։ Տարիներ առաջ «Ուլիսի» կազմում նրանց դեմ էլի խաղացել եմ, այն ժամանակ էլ էին հզոր, հիմա էլ։
Իմ դիրքում խաղացող ֆուտբոլիստների չեմ առանձնացրել։ Մեր մարզչական շտաբն ընդհանուր թիմի ուժեղ և թույլ կողմերն է ներկայացրել։
Վաղուց Արաս Օզբիլիսի հետ չեմ շփվել, որ հարցնեմ իր նախկին թիմի՝ «Շերիֆի» մասին։ Ոչ մեկի հարցուփորձ չեմ արել «Շերիֆի» հետ կապված։
Մեզ շատ լավ հնարավորություն է տրված, որ կարողանանք որևէ մրցաշարի խմբային փուլի մասնակցել։ Մեր թիմում չկա խաղացող, որ մասնակցած լինի խմբային փուլի։ Պիտի որ դա մոտիվացնի։ Հուսով եմ՝ բոլորս պատրաստ ենք վաղվա խաղը հաղթահարելուն»,- ասաց Գրիգորյանը։