Խաղային համարը, որը պատկանել է իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին Մադրիդի «Ռեալում», մինչև հիմա՝ նրա հեռանալուց մեկ ամիս անց, ազատ է մնում:
Marca-ն հայտնում է, որ ֆուտբոլիստներից և ոչ մեկը ցանկություն չի հայտնել 4 համարը վերցնելու՝ նախկին ավագից հեռո: Նման իրավիճակ էր ստեղծվել նաև Իսպանիայի հավաքականում, երբ բոլորը հրաժարվել էին վերցնել Ռամոսին պատկանող 15 համարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերխիոն, որը տեղափոխվել է ՊՍԺ, 4 համարի մարզաշախիկն է վերցրել Տիլո Կերերից: