ՊՍԺ-ի կեսապաշտպան Լեանդրո Պարեդեսը խոսել է հավաքականում թիմակից Լեո Մեսսիի՝ ՊՍԺ չկայացած տեղափոխության մասին.
«Ակումբում շատ էին խոսակցությունները, երբ հայտնի դարձավ, որ Մեսսին կարող է տեղափոխվել Փարիզ: Ես երազում էի, որ դա տեղի ունենար, բայց չստացվեց: Հուսով եմ, որ նրան դուր է գալիս այն տեղը, որտեց գտնվում է,»,-ESPN-ին ասել է կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ավարտվել է Մեսսիի՝ «Բարսելոնայի» հետ պայմանագիրը, և, ըստ ամենայնի, կողմերը նոր համաձայնագիր կկնքեն առաջիկայում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արգենտինայի հավաքականը 1-0 հաշվով պարտության մատնեց Բրազիլիային՝ հաղթելով Ամերիկայի գավաթի խաղարկությունում: 2008 թ-ից ի վեր առաջին անգամ Մեսսին հավաքականի հետ առաջին տիտղոսը նվաճեց: