«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է առայժմ առանց ակումբի կարգավիճակում գտնվող Լեո Մեսսիի մասին.
«Մեսսին շատ կարևոր խաղացող է մեզ համար: Նա մեր ավագն է ու վառ օրինակ է ամբողջ թիմի համար: Լեոն շատ էր ցանկանում հաղթել Ամերիկայի գավաթի խաղարկությունում: Նա լավագույն խաղացողն է աշխարհում:
«Ոսկե գնդակի» համար պայքարում Մեսսին գլխավոր ֆավորիտն է»,-ասել է Կումանը: