«Տոտենհեմը» հետաքրքրված է «Ատալանտայի» դարպասապահ Պիերլուիջի Գոլինիի ծառայություններով եւ արդեն աշխատում է 26-ամյա իտալացու տրանսֆերը գնելու համար: Այս մասին Twitter-ում հայտարարել է լրագրող Նիկոլո Շիրան:
Հաղորդվում է, որ անգլիական ակումբն «Ատալանտային» առաջարկել է վարձակալել ֆուտբոլիստին, հետագայում գնելու տարբերակով:
Լուրեր են շրջանառվում, որ լոնդոնյան ակումբը հետաքրքրված է նաեւ «Ռոմայի» կիսապաշտպանով: