«Այաքսը» նոր պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Դուշան Տադիչի հետ: Ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2023-ի ամառը, իսկ նոր գործարքը նախատեսված է մինչև 2024-ի ամառ:
Տադիչը «Այաքսի» կազմում անցկացրել է 149 հանդիպում, որոնցում դարձել է 76 գոլի հեղինակ: Սերբ ֆուտբոլիստը նիդերլանդական ակումբում է խաղում 2018 թվականից: