Կիսապաշտպան Նիկոլո Բարելան կարող է հեռանալ «Ինտերից»։
La Repubblica-ն հայտնում է, որ միլանցիները չեն ցանկանում վաճառել կիսապաշտպանին, սակայն «Լիվերպուլը» պատրաստ է նրա համար 70 մլն եվրո առաջարկել, ինչը գուցե ստիպի «Ինտերի» ղեկավարությանը մտածել գործարքի մասին։
Նշվում է, որ Բարելայի ծառայություններով հետաքրքրված է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
Ավարտված մրցաշրջանում իտալացին Ա Սերիայի 36 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլային փոխանցման հեղինակ։