Մելբուրնում շարունակվում է Australian Open-2020-ը:
Մարիա Շարապովան առաջին շրջանում 3:6, 4:6 հաշվով պարտվել է խորվաթ Դոնե Վեկիչին: Ռուս թենիսիստուհին լքում է AO-ն:
Հատկանշական է, որ աշխարհի նախկին առաջին ռակետը կրում է 4-րդ անընդմեջ պարտությունը: Վերջին անգամ Մարիան հաղթել է նախորդ տարվա օգոստոսին:
Այս պարտությունից հետո Շարապովան 221 տեղով նահանջել է՝ WTA-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնելով 366-րդ հորիզոնականը:
Հայազգի Մարգարիտա Գասպարյանը նույնպես պարտություն է կրել՝ 2:6, 2:6 հաշվով զիջելով հույն Մարիա Սակարիին: