«Մանչեսթեր Սիթին» այլընտրանք է գտել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, որին երկար ժամանակ է, ինչ ցանկանում է ձեռք բերել անգլիական գրանդը։
Ըստ Daily Mail-ի, «քաղաքաբնակները» ցանկանում են ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն`Քեյնի հարցով «Տոտենհեմի» հետ դանդաղ բանակցությունների պատճառով:
Հարկ է նշել, որ Լեւանդովսկու պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ ավարտվում է 2023 թվականին, իսկ մյունխենցիները կարող են բաժանվել հարձակվողից այս ամառ՝ հետագայում նրան անվճար չկորցնելու պատճառով: