«Ռեալը» պաշտոնապես հայտնել է «Ֆլամենգոյի» կիսապաշտպան Ռեյներին ձեռք բերելու մասին:
18-ամյա բազիլացին առաջին հարցազրույցն է տվել իսպանական ակումբի պաշտոնական կայքին.
«Լինել «Ռեալում»՝ նշանակում է հայտնվել ֆուտբոլային բարձունքում»,- ասել է ֆուտբոլիստը:
-Որտեղի՞ց է Ձեր «սերը» «Ռեալի» նկատմամբ:
-«Ռեալը» մեծագույն ակումբ է: Երբ փոքր էի, հորս հետ նայում էի «գալակտիկոսների» խաղերը և հիանում: Այդ ժամանակից ի վեր «սիրահարվել» եմ «Ռեալին»:
-Ո՞ւմ հետ հանդիպելուն եք ամենից շատը սպասում:
-Բոլորի: Հանդիպել Զիդանին և Ռեալուն, իմ երազանքն է:
-Ովքեր են ներկայիս «Ռեալում» տոն տվող ֆուտբոլիստները:
-Ազարը, Բենզեման… Աստված իմ, ինչպես են նրանք խաղում: Մյուսներն էլ: