ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատը» մրցում է հունգարական «Ֆեհերվարի» հետ։ Հիշեցնենք, որ առաջին խաղը կայացել է Սեկեշֆեհերվար քաղաքում և ավարտվել 1։1 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա Գյումրիում, վաղը՝ հուլիսի 15-ին։ Հանդիպումից առաջ երևանյան թիմը այսօր՝ հուլիսի 14-ին նախախաղային մարզում է անցկացրել Գյումրու մարզադաշտում։
Տեսանյութը՝ «Արարատի» մամուլի ծառայության