«Լեսթերի» ու Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 24-ամյա բելգիացի կիսապաշտպանը երազում է աշխատել Յուրգեն Կլոպի գլխավորությամբ և պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել «կարմիրների» ճամբար:
Նշվում է, որ «աղվեսները» կարող են թույլ տալ, որ Տիելեմանսը տեղափոխվի «Էնֆիլդ», բայց իրենց առաջատարներից մեկի համար կպահանջեն մոտ 64 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Հաշվի առնելով Ջորջինիո Վեյնալդումի կորուստը, «Լիվերպուլը» պատրաստ կլինի գնել Յուրիին պահանջվող գումարի դիմաց: