Sky Sports-ը հայտնում է, որ «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդին» միանալուն:
Այսօր առավոտյան ֆուտբոլիստը հաջողությամբ բուժզննում է անցել անգլիական ակումբում: Պայմանագրի անձնական պայմաններն արդեն համաձայնեցված են:
Տրանսֆերի մոտավոր գումարը կկազմի 85 միլիոն եվրո: Գործարքի պաշտոնական հաստատումը սպասվում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, թե որքան է վաստակելու «Մանչեսթեր Սիթին» Սանչոյի ՝ «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից․ այդ գումարը կազմում է 10-15 մլն եվրո:

























































