Մեկնարկում է բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարը․ D ենթախմբի առաջին խաղում միմյանց հետ մրցելու են Շվեյցարիայի և Հայաստանի հավաքականները։
Հանդիպումը կմեկնարկի ժամը 19։00-ին։ Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այս հղումով։
Հիշեցնենք՝ հուլիսի 13-18-ը Երևանում տեղի կունենա կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները։
Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Հունաստանը, Շվեյցարիան, Ուկրաինան և Ալբանիան։