ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ երբեք չի տոնի «Ռեալի» դարպասին խփած գոլը․
«Ես հիանալի ժամանակ եմ անցկացրել Մադրիդում, բայց ես հիշողությանս մեջ եմ պահում նրա գեղեցկությունը։ Ցավալի է, երբ լքում ես տունդ, որը քեզ շատ բան է տվել։ Որոշեցի տեղափոխվել ՊՍԺ․ թիմ, որտեղ կա իրական նախագիծ։ Կցանկանայի այստեղ նույնքան լավ հանդես գալ, որքան Մադրիդում։ Տեղափոխվել եմ իդեալական թիմ․ այնտեղ, որտեղ ցանկանում էի լինել։
Երբեք չեմ տոնի «Ռեալի» դարպասը խփած գոլս։ Նախևառաջ, դա իմ ընտանիքն է, ու նրանք իմ սրտում են։ Նրանք հարգանքի են արժանի։ Չեմ տոնի ո՛չ գոլս, ո՛չ հաղթանակը»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում AS-ը։
Հիշեցնենք՝ Ռամոսը 16 տարի «Ռեալում» անցկացնելուց հետո այս ամառ հեռացավ թիմից՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։