ՊՍԺ-ն այլև չի փորձի ձեռք բերել Լեո Մեսսիի տրանսֆերը, որը հունիսի 30-ից ազատ խաղացողի կարգավիճակ ունի:
El Español со ссылкой на Le Parisien-ի հաղորդմամբ, Մեսսին, ամենայն հավանականությամբ, նոր համաձայնագիր կկնքի «Բարսելոնայի» հետ: Այս պահին որոշակի խնդիրներ կան՝ կապված ֆինանսական Fair Play-ի ու բարձր աշխատավարձների հետ: Լա Լիգան իսպանական գրանդին առայժմ թույլ չի տալիս նոր խաղացողներ հայտավորել:
Լա Լիգայի ավարտված առաջնությունում անցկացրած 35 խաղում Լեոն դարձել է 30 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:
Օրեր առաջ արգենտինացին իր երկրի հավաքականի կազմում հաղթեց Ամերիկայի գավաթի խաղարկությունում: