«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան հայտնել է, որ ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին՝ Ռոմարե Վենտուրային: Զույգը սոցիալական ցանցերում տեղադրել է լուսանկարներ, որոնցում Վենտուրան ցույց է տալիս ադամանդե մատանին:
«Դու ասացիր՝ այո՛: Սիրում եմ քեզ», — գրել է Ալբան Instagram-ում:
Անցած մրցաշրջանում Ալբան «Բարսելոնայի» կազմում 35 խաղ է անցկացրել Լա Լիգայում ՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Посмотреть эту публикацию в Instagram