«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը վերսկսել է մարզումները թիմի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ վան Դեյկը լուրջ վնասվածք էր ստացել անցյալ տարվա հոկտեմբերին կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Էվերտոնի» դեմ խաղում (2: 2): Դրանից հետո պաշտպանը խաղադաշտ դուրս չի եկել:
Big Virg is #LFCPreSeason pic.twitter.com/NP17QFCfRF
— Liverpool FC (@LFC) July 12, 2021