Հարձակվող Կարիմ Բենզեման կերկարաձգի «Ռեալի» հետ պայմանագիրը։
Կողմերը համաձայնեցրել են նոր պայմանագիրը, որը նախատեսված կլինի մինչև 2023 թվական։ Այս մասին հաղորդում է ABC-ն։
Նշվում է, որ սկզբում «սերուցքայինները» ֆրանսիացուն մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր են առաջարկել, բայց 33-ամյա խաղացողը մերժել է այդ առաջարկը․ Բենզեման ուզում է գնահատել, թե այդ շրջանում ինչ մարզավիճակում կլինի։
Պայմանագիրը կստորագրվի երբ Բենզեման հուլիսի 22-ին վերադառնա արձակուրդից։
Լա Լիգայի նախորդ մրցաշրջանի 34 խաղում դարձել է 23 գոլի հեղինակ։