Իսկոն այս ամառ կարող է հեռանալ «Ռեալից»։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ Կառլո Անչելոտիի՝ մադրիդյան ակումբ գալուց հետո իսպանացին պատրաստ է ավարտին հասցնել պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2022-ի ամառ։ Բայց ֆուտբոլիստը պատրաստ է դիտարկել նաև կարիերան շարունակելու այլ տարբերակներ։ Իսկոյին ձեռք բերելով հետաքրքրված են «Արսենալը» և «Տոտենհեմը»։ Մոտ ժամանակներս լոնդոնյան ակումբները կարող են առաջարկ անել խաղացողի տրանսֆերի վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոյի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Միլանը»։