«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին, Արգենտինայի հավաքականի կազմում, հաղթեց Ամերիկայի գավաթը՝ այդկերպ ազգային թիմի կազմում նվաճելով առաջին տիտղոսը:
34-ամյա հարձակվողը թիմային նվաճումների թիվը հասցրեց 36-ի. 35-ը՝ «Բարսելոնայի» կազմում, մեկը՝ Արգենտինայի հավաքականում. 10 գավաթ Լա Լիգայում, 7-ը՝ Իսպանիայի գավաթում, 4-ը՝ ՉԼ-ում, 3-ական՝ ԱԱԱ-ում և Եվրոպայի Սուպերգավաթում, 8-ը՝ Իսպանիայի Սուպերգավաթում:
Այս առումով ռեկորդակիրը «Բարսելոնայի», ՊՍԺ-ի ու «Յուվենտուսի» նախկին պաշտպան Դանի Ալվեսն է. բրազիլացին ունի 43 թիմային մրցանակ: