«Բարսելոնայի», «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Այաքսի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կգլխավորի Նիդեռլանդների հավաքականը:
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Նիդեռլանդների ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է 69-ամյա մարզչին 2 տարվա պայմանագիր առաջարկել:
Հիշեցնենք, որ Ֆրանկ դե Բուրին հեռացրին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից այն բանից հետո, երբ ընտրանին ԵՎՐՈ-2020-ի 1/8 եզրափակչում պարտվեց Չեխիային:
Մինչ այս վան Գալը 2 անգամ գլխավորել է հավաքականը, իսկ լավագույն հաջողությունը Մունդիալ 2014-ի ժամանակ երրորդ հորիզոնականն է եղել: