Ամերիկայի գավաթի եզրափակչում 22-րդ րոպեին Անխել Դի Մարիայի խփած գոլը նվազագույն հաշվով հաղթանակ պարգևեց Արգենտինային՝ Բրազիլիայի դեմ խաղում: Մեսսին հավաքականում նվաճեց իր առաջին տիտղոսը, որի կապակցությամբ Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, էմոցիոնալ գրառում է կատարել.
«Մենք չեմպիոն ենք: Առա՜ջ, Արգենտինա: Առա՜ջ, Սեր իմ: Այն, ինչի մասին երազում էիր, Աստված, վերջապես, տվեց քեզ: Դու դա վաստակել ես: Չեմ կարողանում համբերել մինչև քեզ տեսնելը, որ միասին տոնենք հաղթանակը»-գրել է Ռոկուցոն:
Посмотреть эту публикацию в Instagram