Դարպասապահ Անդրե Օնանան, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կլքի «Այաքսը»:
NOS-ի հաղորդմամբ, Օնանան վստահեցրել է, որ անձնական պայմանագրի կետերը համաձայնեցրել է «Լիոնի» հետ, իսկ այժմ համաձայնության պետք է հասնեն ակումբները:
Նախկինում հաղորդվում էր, որ Օնանայի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»:
Չթույլատրելի դեղերի օգտագործման համար Օնանան ընթացիկ տարվա սկզբում որակազրկվեց մինչև նոյեմբեր: