Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ստանիսլավ Չերչեսովի՝ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու հետ կապված։
Baza տելեգրամ-ալիքը հայտնում է, որ մասնագետը հրաժարվել է փոխհատուցման վճարումից։ Չերչեսովի պայմանագիրը նախատեսված էր մինչև Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ավարտը՝ 2022 թվականի դեկտեմբեր։ Պայմանագրի համաձայն Չերչեսովը տարեկան 2,5 մլն եվրո էր ստանում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌՖՄ-ի տեխնիկական կոմիտեն իր աջակցությունն էր հայտնվել Չերչեսովին՝ չնայած Ռուսաստանի հավաքականի՝ Եվրո-2020-ում ձախողմանը։ Որպես հիմնական խնդիր՝ նշվել էր ֆուտբոլիստների խաղամակարդակը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների թվում են Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, պորտուգալացի Անդրե Վիլաշ-Բոաշը և Գերմանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը։