ՊՍԺ-ի նորեկ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է ֆրանսիական ակումբի կազմը համալրելը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռամոսը մինչև 2023 թվականի ամառը նախատեսված պայմանագիր է ստորագրել ՊՍԺ-ի հետ․
«Շատ ուրախ եմ, որ միացել եմ ՊՍԺ-ին։ Սա մեծ փոփոխություն է իմ կյանքում, նոր մարտահրավեր ու այս օրը ես երբեք չեմ մոռանա։ Շատ հպարտ եմ, որ այս ամբիցիոզ նախագծի ու այս թիմի մի մասն եմ կազմելու, որը համալրված է շատ հիանալի խաղացողներով»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում ՊՍԺ-ի պաշտոնական կայքը։
Իսպանացի պաշտպանը ֆեյսբուքի իր էջում ևս գրառում է կատարել՝ գրելով․
«Լավագույն տեղը, որպեսզի շարունակես երազել, լավագույն ակումբը, որպեսզի շարունակես հաղթել։ Մենք կպայքարենք բոլորի հետ և ամեն ինչի համար»,- գրել է Ռամոսը։