Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը պաշտոնապես դարձել է ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ՝ մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր կնքելով ակումբի հետ։
Ռամոսը ՊՍԺ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով։
̃! ✍️
#WelcomeSergio
pic.twitter.com/n6vciD7YxU— Paris Saint-Germain (@PSG_English) July 8, 2021
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռամոսը ՊՍԺ-ում հանդես կգա 4 համարի մարզաշապիկով։
Ռամոսը հունիսի վերջին հեռացավ «Ռեալից»՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Նա 2005 թվականից էր հանդես գալիս «Արքայական ակումբում»։ «Ռեալի» հետ Ռամոսը 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի Գավաթը, 4 անգամ էլ՝ Սուպերգավաթը, 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երեք անգամ դարձել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող և ևս 4 անգամ՝ աշխարհի ակումբային առաջնության հաղթող։