ՊՍԺ-ն նորություն է հրապարակել պաշտպան Սերխիո Ռամոսի տեղափոխության մասին, սակայն այն անմիջապես հեռացվել է ակումբի պաշտոնական կայքից։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Հրապարակման մեջ ասվել է, որ Ռամոսը ՊՍԺ-ի կազմում հանդես կգա 4 համարի մարզաշապիկով, ինչպես նաև առկա է եղել նաև պաշտպանի մեկնաբանությունը, բայց տեղեկությունը շատ արագ ջնջվել է։
Ռամոսը հունիսի վերջին հեռացավ «Ռեալից»՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Նա 2005 թվականից էր հանդես գալիս «Արքայական ակումբում»։ «Ռեալի» հետ Ռամոսը 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի Գավաթը, 4 անգամ էլ՝ Սուպերգավաթը, 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երեք անգամ դարձել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող և ևս 4 անգամ՝ աշխարհի ակումբային առաջնության հաղթող։