Հայաստանի Կիոկուշին կարատեի Ազգային ֆեդերացիան ներկայանալի կազմով է մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությանը:
Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը և տիտղոսներ նվաճել։
14-15 տարեկանների մինչև 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Զոհրաբ Մելքոնյանը։
Րաֆֆի Մանվելյանը նույնպես 3-րդ հորիզոնականն է գրավել 16-17 տարեկանների մինչև 65 կգ քաշային կարգում։
Մինչև 21 տարեկանների պայքարում հայ մարզիկները ևս 2 բրոնզե մեդալ են նվաճել։ Մինչև 65 կգ քաշային կարգում մրցանակային տեղ է զբաղեցրել Ռուդի Քամալյանը, իսկ մինչև 70 կգ քաշային կարգում 3-րդ տեղն է գրավել Դավիթ Ավետիսյանը։