Հարձակվող Լիոնել Մեսսիի ապագան, որի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել է հունիսի 30-ին, անորոշ է մնում:
Իրավիճակին հետևում են ՊՍԺ-ը և «Մանչեսթեր Սիթին»: Փարիզեցիները 2020-ի վերջից փորձում են արգենտինացուն համոզել միանալ իրենց թիմին, իսկ անգլիական թիմի ղեկավարությունը մտադիր չէ ակտիվ գործողություններ սկսել, քանի դեռ պարզ չէ՝ ինչպես կավարտվեն Մեսսիի և «Բարսելոնայի» միջև բանակցությունները: Այս մասիմն հայտնում է Mundo Deportivo-ն:
34-ամյա ֆուտբոլիստը կարիերան ցանկանում է շարունակել «Բարսելոնայում»: Կատալոնական ակումբը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա, սակայն ֆինանսական դժվարություններիր պատճառով Լա Լիգան «Բարսային» թույլ չի տալիս նոր ֆուտբոլիստների գրանցել:
Mundo Deportivo-ն, հղում կատարելով կատալոնական ակումբում իր աղբյուրներին, գրում է, որ Մեսսիի բանակցություններն ակումբի հետ լավ են ընթանում, սակայն «Բարսայում» խոստովանում են, որ վերջնական հաջողության հասնել դեռևս չի ստացվում:
Ամեն ինչ լավ է ընթանում. Բարսելոնայի նախագահը՝ Մեսսիի նոր պայմանագրի մասին