«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի նոր պայմանագրի հետ կապված իրավիճակը.
«Մեսսիի պայմանագի՞րը. Ամեն ինչ լավ է ընթանում»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում El Chiringuito TV-ն:
Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին Մեսսին ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել, քանի որ նրա պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ ավարտվել է:
Մեսսին իր ամբողջ կարիերայի ընթացքում պաշտպանել է «Բարսելոնայի» գույները: