Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անի Այվազյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում այն բանից հետո, երբ 38-ամյա հայ շախմատիստը դարձավ արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի հաղթող:
«Օրեր շարունակ լինելով մրցաշարի առաջատարը և գրանցելով մի շարք հաղթանակներ՝ Լևոնս դարձավ Goldmoney Asian Rapid մրցաշարի հաղթողը: Անկեղծ ասած, անչափ հուզված եմ ու ուզում եմ մեկ առ մեկ գրկել նրանց, ովքեր հետևում էին, ուժ էին տալիս ու դրական էներգիա ուղարկում մեզ:
Սա բոլորիս հաղթանակն է: Ի դեպ, այսօր նաև Լևոնի հայրիկի ծննդյան օրն է, ու Լևոնը նրան հրաշալի նվեր արեց: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ, որ մեր կողքին եք»,- գրել է Անին ու հրապարակել այս լուսանկարը:
Լևոն Արոնյանը՝ Goldmoney Asian Rapid-ի հաղթող
Հայաստանի ու Արցախի հայերով նշում ենք երեկվա հաղթանակս. Լևոն Արոնյան