Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի հաղթող՝ եզրափակչի երկրորդ օրը 2-0 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիսլավ Արտեմևի նկատմամբ։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը 100 հազոր դոլար է։
Մրցաշարն անցկացվում էր երկու փուլով։ Առաջինում անցկացվել է շրջանաձև ընտրություն, որից հետո ութ լավագույնները որոշեցին հաղթողին նոկաուտ համակարգով:
Նոկաուտի յուրաքանչյուր փուլում խաղում են 4-ական ռապիդ, թայ-բրեյք, 2 բլից պարտիաներ, անհրաժեշտության դեպքում՝ «արմագեդոն»: