«Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում։ Կողմերը համաձայնեցրել են պայմանագրի պայմանները, գրում է Le Parisien-ը։ Իսկ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացրել է, որ նրա բուժզննման օրը պլանավորած է, որից հետո մինչև 2023 թվականի հունիս նախատեսված պայմանագիր կկնքի ակումբի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա իսպանացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի։
Այս ամառ պաշտպանն ազատ խաղացողի կարգավիճակով հեռացավ «Ռեալից»։ Նա ակումբում 16 տարի էր անցկացրել։