«Միլանը» կարող է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ կողմերի միջև բանակցությունները հեշտ չեն լինի, բայց տեղափոխության հավանականություն կա։ Հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը», հավանաբար, կբաժանվի հիմնական կազմի միանգամից մի քանի խաղացողից։
2020/2021 մրցաշրջանում Իսկոն Մադրիդի «Ռեալի» կազմում 25 խաղ է անցկացրել Իսպանիայի առաջնությունում ու դարձել երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նա նաև ՉԼ 3 խաղի է մասնակցել։