Կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մերժել է «Բարսելոնայի»` պայմանագիրը խզելու առաջարկը: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Աղբյուրի տեղեկացմամբ` կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը բոսնիացուն իր թիմում չի տեսնում, բացի դրանից էլ,«Բարսան» ուզում է թեթևացնել աշխատավարձերի բեռը:
Պյանիչին նամակ է ուղարկվել` պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու առաջարկով, բայց ֆուտբոլիստն ուզում է մնալ թիմում:
Նախորդ մրցաշրջանում Պյանիչը մասնակցել է Լա Լիգայի 19 խաղի, բայց արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: