Բելգիայի հավաքականի 30-ամյա կիսապաշտպան Քևին դե Բրույնեն հայտնել է, որ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի՝ Իտալիայի հետ խաղին դաշտ է դուրս եկել լուրջ վնասվածքով։ Բելգիացները, հիշեցնենք, 1-2 հաշվով պարտություն կրեցին և լքեցին պայքարը․
«Անձամբ ինձ համար սա 4-5 լարված շաբաթ էր։ Ամենից շատ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բժշկական անձնակազմին․ հրաշք է, որ ես այսօր խաղացի, քանի որ սրունքաթաթային հոդը վստահաբար վնասված էր։ Կապանի պատռվածք։
Բայց ես պատասխանատվություն էի զգում երկրի հանդեպ։ Վատ է, որ ավելին անել չկարողացա»,- դե Բրույնեի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։