ԱՄՆ-ում երեկ մեկնարկած World Open խոշոր միջազգային մրցաշարի շրջանակներում կայացավ արագ շախմատի մրցաշար, որին մասնակցեցին 48 շախմատիստ, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Մրցաշարում Հայաստանը ներկայացնող Զավեն Անդրիասյանը 10 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և գրավեց 2-րդ հորիզոնականը։
Մրցաշարի հաղթող դարձավ Վլադիմիր Բելոուսը։