Երկու գրանդ ակումբներ հետաքրքրված են հարձակվող Էդին Ջեկոյի ծառայություններով, հայտնում է Sport Mediaset-ը:
Ըստ աղբյուրի՝ 35-ամյա խաղացողով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Ինտերը»:
«Ռոման» պատրաստ է բաց թողնել բոսնիացուն, եթե ակումբը համարժեք առաջարկ ստանա: Ֆինանսական դժվարությունների պատճառով «Յուվեն» ու «Ինտերը» կփորձեն ֆուտբոլիստների փոխանակման տարբերակ առաջարկել:
Ջեկոյի ապագայի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն: