«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է ԱՊԼ ակումբների՝ Սուպերլիգայի նախագծից հրաժարվելու որոշումը:
«Մենք դժվարին իրավիճակում ենք: Տրանսֆերային շուկայում գումար չկա, պետք է ինչ-որ բան փոխել:
Ինչ վերաբերում է անգլիական ակումբների դիրքորոշմանը՝ վաղ թե ուշ նրանք կզղջան իրենց որոշման համար:
Տեբասի քննադատությո՞ւնը: Նա պիտի հասկանա, որ Սուպերլիգան ոչ մի կերպ չի ազդում Պրիմերայի վրա, «Բարսան» ուզում է ամեն մրցաշրջանի հաղթել առաջնությունը»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը: