ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է աշխարհի ակումբային առաջնության մասին, որին ապագայում կմասնակցեն 24 թիմեր:
«Խոսելով այս նախագծի մասին` ի սկզբանե պետք է հաշվի առնել ֆուտբոլում համաշխարհային օրացույցը: Մենք ուզում ենք, որ ֆուտբոլը լինի ավելի առողջ և մրցակցային: Միջազգային ֆուտբոլի օրացույցը նախատեսված է մինչև 2024 թվականը: Դրանից հետո մենք կմշակենք նոր օրացույց, որը պետք է հաշվի առնի ամբողջ աշխարհի շահերը:
Իմ երազանքն է, մեր գաղափարն ու փիլիսոփայությունն է, որ տարբեր մայրցամաքների 50 թիմեր մրցեն ակումբային աշխարհի գավաթում հաղթանակի համար, իսկ 50 հավաքականներ պայքարեն աշխարհի առաջնությունում հաղթանակի համար»,- մեջբերում է Ինֆանտինոյին Efe-ն: