Դորտմունդի «Բորուսիան» ու ՄՅՈՒ-ն համաձայնեցրել են կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը։ Այս մասին գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գործարքի արժեքը կկազմի 90 մլն եվրո։ Ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը «կարմիր սատանաների» հետ։ Սանչոյի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026-ի ամառ։
Նախօրեին ՄՅՈՒ-ի խաղացող Մարկուս Ռեշֆորդը հաստատել էր Սանչոյի հավանական տեղափոխությունը։