«Զալցբուրգի» հարձակվող Պաթսոն Դական տեղափոխվել է «Լեսթեր»: Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ մինչև 2026 թվականը:
2020/21 մրցաշրջանում Դական «Զալցբուրգի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում ՝ դառնալով 34 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողը 27 գոլով դարձավ Ավստրիայի առաջնության լավագույն ռմբարկու:
Տրանսֆերի գումարը կազմել է մոտ 30 միլիոն ֆունտ: