«Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Պատսոն Դական կդառնա «Լեսթերի» խաղացող։ Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ կողմերը համաձայնության են հասել։ Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի մյուս շաբաթ։
Ինչպես հաղորդում էին ԶԼՄ-ները՝ ֆուտբոլիստին հավակնում էին նաև «Լիվերպուլը», «Չելսին» ու «ՌԲ Լայպցիգը»։
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա զամբիացի հարձակվողը դարձել է Ավստրայի առաջնության լավագույն ռմբարկու։ Նրա ակտիվում «Զալցբուրգի» կազմում բոլոր մրցաշարերի 42 խաղում 34 գոլ ու 12 արդյունավետ փոխանցում կա։