«Լիվերպուլը» մոտ է «Զալցբուրգի» հարձակվող Պատսոն Դակայի տրանսֆերը ձեռք բերելուն:
Ըստ teamTALK-ի, «կարմիրների» ղեկավարությունը տպավորված էր 21-ամյա զամբիացի հարձակվողի խաղից՝ ակումբների միջև կայացած ընկերական խաղում (2-2), որը կայացավ օգոստոսի վերջին Ավստրիայում:
Դական անցյալ մրցաշրջանում Ավստրիայի առաջնությունում դարձել էր Էրլինգ Հոլանդի լիարժեք փոխարինող և 31 խաղում կարողացել է 24 գոլ խփել և վեց գոլային փոխանցում կատարել:
Հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին, ինչը նշանակում է, որ «Լիվերպուլը» ստիպված կլինի վճարել առնվազն խաղացողի շուկայական տրանսֆերային արժեքը, որը ներկայումս հասնում է 20 միլիոն եվրոյի: