Լրագրող Նիկոլո Շիրան հայտնում է, որ «ՌԲ Զալցբուրգի» հարձակվող Պատսոն Դական հետաքրքրել է միանգամից մի քանի եվրոպական բարձրակարգ ակումբների:
Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը 20 գոլ է խփել Ավստրիայի առաջնության 18 խաղում:
Ըստ աղբյուր ՝ հարձակվողով ներկայումս հետաքրքրված են «Լիվերպուլը», «Սևիլիան», «Ռոման» ու «ՌԲ Լայպցիգը»:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում նաև խաղացողի նկատմամբ «Ման Սիթիի» հետաքրքրության մասին: